18 հունվարի 2006 - 15:19 AMT
Հայազգի զինծառայողը ազատվել է ադրբեջանական գերությունից
Այսօր հայազգի մեկ ռազմագերի, որն ազատազրկված էր Ադրբեջանում, հայրենադարձվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ հովանավորությամբ: ԿԽՄԿ երեւանյան գրասենյակում հայտնել են, ռազմագերու փոխանցումը տեղի է ունեցել հայկական Իջեւան եւ ադրբեջանական Ղազախ քաղաքների միջեւ անցնող ճանապարի վրա: ԿԽՄԿ ներկայացուցիչներն ազատագրման նախօրեին այցելել էին զինվորականին` հավաստիանալու համար, որ վերջինս հոժար կամքով է հայրենիք վերադառնում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: