«Հայազն» կուսակցության Վարչության մի քանի անդամներ մայիսի 26-27-ին այցելեցին Մարալիկ, Գյումրի,Վանաձոր, որտեղ հանդիպումներ ունեցան համակիրների հետ: Այս մասին հայտնում է կուսակցությանմամուլի և հանրային կապերի պատասխանատուԱրմեն Հովհաննիսյանը:
Կուսակցության ներկայացուցիչները հանդիպումների ժամանակ առաջարկեցին իշխանափոխության ռազմավարական այլ ուղի՝ քաղաքական գործողությունների նոր փաթեթով՝ կարևորելով քաղաքական նորդաշտի ձևավորումը՝ մինչ որևէ համապետական ընտրություն:
«Հայազն»-ը առաջարկում է ունենալ նոր, եվրոստանդարտից դուրս սահմանադրություն՝ փոփոխություն սկսելով մարդու իրավուքնների եւ պարտականությունների տիրույթից ընդհուպ մինչեւկառավարման համակարգ: Նույնքան կարևոր է նաև պայքարի ռազմավարական ուղու փոփոխությունը՝անվտանգության հարցերի շեշտադրումով, ժողովրդագրական, մշակութային, կրթական, գիտական,ինքնատիպության պահպանման ու այլ հարցերով:
Ստեղծվեցին կուսակցական միավորներ Շիրակի, Լոռու մարզի տարբեր քաղաքներում: