29 մայիսի 2013 - 12:26 AMT
Առաջին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներն» այցելել են զորամասեր

Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարք:

«Հայոց Արծիվները» հերթական անգամ հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը:

«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպված միջոցառումների ընթացքում տեղի ունեցավ «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություն: