29 մայիսի 2013 - 14:55 AMT
Milone Trophy մրցաշարին կմասնակցեն 7 հայ հունահռոմեական ըմբիշներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Իտալիայի Սասսարի քաղաք, որտեղ մայիսի 30-ից հունիսի 1-ը կմասնակցի Milone Trophy միջազգային մրցաշարին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հայտագրել է հետևյալ մարզիկներին՝ Ռոման Ամոյան (55կգ), Արամ Ջուլֆալակյան, Սասուն Ղամբարյան, Տիգրան Թորոսյան (66կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Մաքսիմ Մանուկյան (84կգ) և Արթուր Ալեքսանյան (96կգ):