29 մայիսի 2013 - 21:07 AMT
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում

Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի նախաձեռնությամբ Մոսկվայի Պավել Սլոբոդկինի անվան համերգային սրահում կայացել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:

Համերգին մասնակցել են ջութակահար Դավիթ Սարգսյանը (ԱՄՆ), դաշնակահարներ Արեգ Սարգսյանը, Նոնա Զաքարյանը, Նունե Հարությունյանը, Մարիա Ղամբարյանը:

Համերգի ընթացքում առաջին անգամ հնչել են ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանի կատարած դաշնամուրի համար գործիքային փոխադրումները` «Գայանե» և «Սպարտակ» բալետներից: