30 մայիսի 2013 - 10:25 AMT
Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղի կազմը կվաճառվի

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը, որն առաջին անգամ խաղացել է Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ, կվաճառվի աճուրդում: Նախնական գինը կազմում է երկու հազար ֆունտ ստերլիգ:

Ֆերգյուսոնի ղեկավարությամբ մանկունիացեիներն առաջին խաղն անցկացրել են 1986 թվականի նոյեմբերի 8-ին: Նրանք մրցել են «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ և պարտվել 0:2 հաշվով:

Մանչեսթրյան ակումբի մեկնարկային կազմում հանդես են եկել հետևյալ ֆուտբոլիստները. Քրիս Թերներ, Մայք Դաքսբերի, Արթուր Օլբիստոն, Քեվին Մորան, Փոլ Մաքգրադ, Գրեմ Հոգգ, Քլեյտոն Բլեքմոր, Ռեմի Մոզես, Ֆրենկ Սթեփլտոն, Փիթեր Դեվենպորտ և Փիթեր Բարնս: