30 մայիսի 2013 - 10:28 AMT
Երևանում տեղի կունենան ԵԽԽՎ Բյուրոյի և ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստերը

Մայիսի 30-ին և 31-ին Երևանում տեղի կունենան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի և ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստերը: Նիստերին կմասնակցի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Այցի ընթացքում նախատեսված է ԵԽԽՎ նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: