30 մայիսի 2013 - 10:35 AMT
Սլավոլյուբ Մուսլին. Պիզելին դասական փլեյմեյքեր է, և մենք այդպիսի խաղացողի կարիք ունեինք

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ամփոփել է իր թիմի ելույթը 2012-2013 մրցաշրջանում ևհույս հայտնել, որ այն պայքարելու է բարձր տեղերի համար:

«Ընդհանուր առմամբ ես գոհ եմ այս մրցաշրջանի արդյունքներից: Մենք ընդամենը երկրորդ տարին է, ինչ ելույթ ենք ունենում պրեմիեր-լիգայում, իսկ երկրորդը, սովորաբար, առաջինից դժվար է անցնում»,- Մուսլինի խոսքերը մեջբերում է rsport.ru-ն: «Կրասնոդարը» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելի հետ: Մուսլինը նշել է, որ իրենք դեռ մեկ տարի առաջ էին ցանկանում գնել Պիզելիին:

«Նա դասական փլեյմեյքեր է, կարող է փոխանցում կատարել և իր վրա վերցնել խաղը, ինչպես նաև հիանալի է իրացնում ստանդարտ դիրքերը: Այս մրցաշրջանում մենք հենց այդպիսի խաղացողի կարիք ունեինք: Նա կարող է խաղալ Մաուրինյո Պերեյրայի հետ, և այդ դեպքում մեկնարկային կազմում մենք կունենանք 2 հիանալի հարձակվողական ոճի կիսապաշտպան: Շատ կարևոր է նաև, որ Մարկոսը հասկանում է ռուսերեն և վաղուց արդեն Կրասնոդարում հարազատ մարդ է»,- ավելացրել է մարզիչը: