30 մայիսի 2013 - 11:18 AMT
Սոչիի Օլիմպիական խաղերի տոմսերի 70 %-ն արդեն վաճառվել է

Ներկա պահին 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի 70 %-ն արդեն վաճառվել է: Այս մասին հայտարարել է «Սոչի-2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն: Խաղերը Սոչիում անցկացվելու են 2014 թվականի փետրվարի 7-23-ը:

«Այս պահին տոմսերի 70 %-ն արդեն սպառվել է, այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներկա լինել խաղերին , պետք է շտապեն»,- Չերնիշենկոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»: