30 մայիսի 2013 - 16:09 AMT
Հայաստան- Մալթա հանդիպման մրցավարն է լինելու Առնոլդ Հունտերը

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 7-ին Հայաստանի ընտրանին հյուրընկալեու է Մալթային:

Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Առնոլդ Հունտերը (Հյուսիսային Իռլանդիա): Նրան օգնելու են իր հայրենակիցներ Էամոն Շանկսը և Ռիչարդ Սթորին, իսկ 4-րդ պաշտոնյան է լինելու Մարկ Կուրտնին:

Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: