31 մայիսի 2013 - 10:26 AMT
Արթուր Սարկիսովը հույս ունի ամրապնդվել «Լոկոմոտիվի» կազմում

«Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը , որը պատկանում է «Լոկոմոտիվին», հույս է հայտնել, որ մոսկովյան թիմի մարզչական շտաբը հնարավորություն կտա դրսևորել իրեն:

«Հունիսի 1-ին վերադառնում եմ «Լոկոմոտիվ», - ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Սպորտ-Էքսպրեսը»,- հիմա արձակուրդ է, այնուհետև սկսվելու են հավաքները: Հույս ունեմ, որ ինձ վրա հույս են դնում»:

Ռուսաստանի առաջնությունում թիմն ավարտել է ելույթը 9-րդ տեղում: Նրա կարծիքով, «Լոկոմոտիվը» որակյալ ֆուտբոլ է ցույց տալիս, բայց սխալներն ուղղելու համար ժամանակ է պետք:

Անցած մրցաշրջանում Սարկիսովն անցկացրել է 18 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: