31 մայիսի 2013 - 13:06 AMT
Կիրսան Իլյումժինով. Մենք խնդիր ենք դրել շախմատն ընդգրկել ՕԽ ծրագրում

ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը խնդիր է դրել հասնել նրան, որ շախմատն ընդգրկվի Օլիմպիական խաղերի ծրագրում:

«Մենք խնդիր ենք դրել ընդգրկվել ՕԽ ծրագրում, կարևոր չէ ամառային, թե ձմեռային: Մենք կներկայացնենք շախմատը որպես մարզական խաղ: Ինձ թվում է, որ մենք համաձայնության ենք եկել ուժային մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներից շատերի հետ այն հարցում, որ շախմատը պետք է ընդգրկվի օլիմպիական ծրագրում»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ ՖԻԴԵ-ն տարեկան շուրջ 10 հազար պաշտոնական մրցաշար է անցկացնում և մոտ 100 հազար ոչ պաշտոնական: