ՖԻՖԱ-ն գրեթե միաձայն նոր բանաձև է ընդունել ռասիզմի և խտրականության դեմ: Կողմ է քվեարկել անդամների 99 տոկոսը:
«Այս տարի մենք մի շարք զազրելի միջադեպերի ականատես եղանք, որոնք ստվերում են ֆուտբոլային հանրությունը: Ես խոսում եմ ատելության՝ ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության մասին: Դա ինքնաքայքայիչ և անբարոյական ուժ է»,-ասել է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը:
Ռասիզմի դրսևորման համար ֆուտբոլիստները կորակազրկվեն առնվազն 5 խաղով, իսկ թիմերի դեպքում կգործի երկփուլ մոտեցում: Առաջին կամ աննշան խախտման դեպքում, ակումբին զգուշացում կարվի, տուգանք կնշանակվի կամ խաղը կանցնի դատարկ տրիբունաներով: Երկրորդ անգամ կամ լուրջ խախտման դեպքում միավորներ կհանվեն կամ թիմը կհեռացվի մրցումներից, հայտնում է «Ռ-սպորտը»: