31 մայիսի 2013 - 13:36 AMT
Ադրբեջանում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանի ԶՈւ շարքերում տեղի է ունեցել հերթական արտակարգ պատահարը՝ ինքնասպան է եղել ժամկետային զինծառայողը:

Պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Շամկիրի կորպուսի զորամասերից մեկում: Ասվում է, որ ժամկետային զինծառայող Սամիր Վագիֆ օղլու Մեխտիևը կախվել է, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Փաստով հարուցվել է քրեական գործ: