31 մայիսի 2013 - 16:58 AMT
Սփյուռքի նախարարը հորդորում է լուսանկարներ, փաստաթղթեր հավաքել Ցեղասպանություն վերապրածների ժառանգներից

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Բրազիլիայից ժամանած Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությանը՝ ատենապետ Մայք Խարապյանի ղեկավարությամբ:

Հանդիպման առանցքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերն էին: ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց ներկաներին համայնքներում տեղեկություններ, լուսանկարներ ու փաստաթղթեր հավաքել Ցեղասպանություն վերապրածների ժառանգներից, ինչը ոչ միայն պատմական մեծագույն արժեք կարող է ներկայացնել, այլ նաև արժեքավոր կլինի երիտասարդ սերնդին փոխանցելու համար, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: