31 մայիսի 2013 - 17:06 AMT
Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների քայլերին

Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերին: