31 մայիսի 2013 - 17:32 AMT
ՄԻՊ-ը և «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այցելեց Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ: Այստեղ կայացավ տեղի երեխաների և երիտասարդների հետ Օմբուտսմենի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև:

Միջոցառմանը մասնակցեցին նաև Երիտասարդական խորհրդի անդամները: