31 մայիսի 2013 - 18:21 AMT
«Կուբանը» նոր խաղաշրջանին կսկսի պատրաստվել հունիսի 10-ից, Արաս Օզբիլիսը կմիանա ավելի ուշ

Կրասնոդարի «Կուբանը» նոր խաղաշրջանին կսկսի պատրաստվել հունիսի 10-ից, Արաս Օզբիլիսը կմիանա ավելի ուշ: Որոշ ֆուտբոլիստների համար արձակուրդը երկար կլինի, այդ թվում նաև Արաս Օզբիլիսի համար, որը միացել է Հայաստանի հավաքականին: Արաս Օզբիլիսը կմիանա «Կուբանին» ավելի ուշ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավստրիայում հավաքի ժամանակ մարզչական շտաբը մի շարք ստուգողական խաղեր է նախատեսել: