31 մայիսի 2013 - 18:06 AMT
Գագիկ Զախարյան. Արտերկրում ապրող հայերը մի օր հաստատ վերադառնալու են Հայաստան

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի անվանի ներկայացուցիչ, «Էներգոպրոեկտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, բարերար Գագիկ Զախարյանին:

Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և Ս. Պետերբուրգի հայ համայնքին ցուցաբերած մշտական աջակցության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գագիկ Զախարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Գ. Զախարյանը հավելեց, որ «Ս. Պետերբուրգի հայ համայնքը ակտիվ և կայուն համայնք է: Սփյուռքում Հայաստանը և հայերին ճանաչում են տեղի հայերի միջոցով: Այսօր մեծաթիվ հայեր ապրում են արտերկրում: Բայց մի օր հաստատ վերադառնալու են Հայաստան»: