31 մայիսի 2013 - 21:13 AMT
Նախախորհրդարան. Հաջորդ հանդիպումը` հունիսի 14-ին, հիմնական հանրահավաքը` հուլիսի 12-ին

Նախախորհրդարանի հրավիրած բաց հանդիպումն ու հրապարակային քննարկումն ավարտվել է։ Համակարգող Գարեգին Չուգասզյանը հավաքվածներին տեղեկացրել է, որ մյուս հանդիպումը կլինի 2 շաբաթից՝ հունիսի 14-ին, իսկ հիմնական հանրահավաքը՝ հուլիսի 12-ին։

Ազատության հրապարակում ընթացող Նախախորհրդարանի բաց հանդիպման մասնակիցները քննարկել են «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը»: Այն հավաքվածներին ներկայացրեց «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը` նշելով, որ նոր իշխանություններ ձևավորելու համար 4 քայլ է պետք: