1 հունիսի 2013 - 12:15 AMT
Իտալիայում կորոնավիրուս է հայտնաբերվել

Իտալիայում կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդպիսով հիվանդների թիվը հասել է 50-ի, հայտնում է «Ռոյթերսը»: Հիվանդը 45-ամյա տղամարդ է, որը վերջերս է ժամանել Իտալիա Հորդանանից: Նրան տեղափոխել են հիվանդանոց բարձր ջերմությամբ, հազով և շնչարգելությամբ:

Տղամարդը վերջերս 40 օր անց է կացրել Հորդանանում, որտեղ նրա որդիներից մեկը տառապում էր անորոշ ինչ-որ գրիպից:

Սաուդյան Արաբիայում այդ վիրուսից արդեն 25 մարդ է մահացել: