1 հունիսի 2013 - 11:48 AMT
Օկլահոմայում մոլեգնած տորնադոն 5 մարդու կյանք է խլել

Տորնադոների նոր շարք է մոլեգնում ԱՄՆ Օկլահոմայի նահանգում, որի արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները: Ըստ ոստիկանության, զոհվածների թվում են նաև մեկ երեխա մոր հետ: Հինգ տուժածներ կրիտիկական վիճակում են:

Տարերքը մոլեգնել է Մուր քաղաքից ոչ հեռու, որտեղ 24 մարդ զոհվեց հզոր տորնադոյից երկու շաբաթ առաջ: Նահանգի մոտ 60 տներ հոսանքազրկված են, որոշ շրջաններ ջրածածկ են եղել: Ջրի մակարդակը որոշ տեղերում գերազանցում է 1 մետրը, հայտնում է BBC-ին: