1 հունիսի 2013 - 13:31 AMT
ԱՄՀ-ն Հունաստանին լրացուցիչ վարկային միջոցներ է հատկացրել

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Հունաստանին լրացուցիչ 1,74 մլրդ եվրո կամ 2,26 մլրդ դոլար հատկացնելու մասին, հայտնել է ԱՄՀ մամլո ծառայությունը:

Այս փոխառության հատկացման մասին որոշումն ընդունվել է ԱՄՀ տնօրենների խորհրդում: ԱՄՀ ծրագիրը հաստատվել է նախորդ տարվա մարտի 15-ին: Այս որոշումը նշանակում է, որ մինչ օրս Աթենքն ընդհանուր առմամբ ստացել է 6,57 մլրդ եվրո կամ 8,55 մլրդ վարկային օգնություն ԱՄՀ կողմից: