1 հունիսի 2013 - 13:19 AMT
Էրդողանի տունը վերցվել է հսկողության տակ

Ուժեղացվել են անվտանգության միջոցներն ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ստամբուլի տան անվտանգության ապահովմանը, հայտնում է İHLAS գործակալությունը: Ըստ հաղորդագրության, Էրդողանի տան շրջակայքում տեղակայվել են արագ արձագանքման ուժերը, ինչպես նաև բազմաթիվ հրշեջ մեքենաներ:

Թուրքիայի տարբեր քաղաքներում հանրահավքներ են անցնում ի սատարումն Գեզի զբոսայգու քանդման դեմ հանդես եկող ցուցարարների:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այժմ Գեզի զբոսայգում պահպանվում է լարվածությունը: