1 հունիսի 2013 - 15:38 AMT
Էրդողան. Բողոքի ակցիաները Ստամբուլում կապված են իր ազդեցությունը հզորացնելու ընդդիմության ձգտման հետ

Բողոքի ակցիաները Ստամբուլում ոչ թե Գեզի զբոսայգում ծառահատման հետ են կապված, այլ ընդդիմության ազդեցությունը ավելացնելու ձգտման հետ, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական TRT Haber-ի ուղիղ եթերում:

Ըստ Էրդողանի, պատճառները գաղափարական են, ընդդիմությունը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Ստամբուլում:

Այժմ քննվում է ոստիկանության կողմից բռնության կիրառաման փաստը, ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ ցուցարարներին սադրում են Ժողովրդական կուսակցության կողմնակիցները: