1 հունիսի 2013 - 15:58 AMT
Այսուհետ Google-ը ՀԴԲ պահանջով կբացահայտի օգտատերերի անհատական տվյալները

ԱՄՆ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն այսուհետ Google-ը ՀԴԲ պահանջով կբացահայտի օգտատերերի անհատական տվյալները, չնայած, որ ընկերությունը այդ պահանջները համարում է ապօրինի, հայտնում է CNET-ը:

Այժմ ՀԴԲ-ն իրավունք ունի նամակ-պահանջով դիմել հեռահաղորդակցային ընկերություններին, չսպասելով դատարանի որոշման: Սակայն միայն, եթե անհատական տվյալները կարող են նշանակություն ունենալ գործի քննության համար, որն առնչվում է պետական անվտանգությանը: Նման նամակի ստացման մասին տեղեկության հրապարակումն ինքնին խախտում է համարվում, գրում է Forbes-ը: