ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է բոլոր մանուկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: ԱԺ նախագահը երեխաներին մաղթել է անհոգ ու զվարթ մանկություն, լուսավոր ու պայծառ պատանեկություն:
«Տա Աստված, որ ծնողական սիրով ու հոգատարությամբ, ընկերական նվիրվածությամբ, աշակերտական հետաքրքրությամբ ու ձգտումներով իմաստավորվի ձեր կյանքը և այն պարտավորեցնի ձեզ, որ նույնպիսի սիրով ու պատասխանատվությամբ նայեք մարդկանց ու աշխարհին: Թող ձեր բարի ցանկությունները իրականություն դառնան, մանկական ձեր անմեղ չարաճճիությունները ձեր հասունության հետ վերածվեն մտքի խիզախության, թող ձեր առողջ մարմնում առողջ հոգի լինի, անսահման սեր ու բարություն և օրերից մի օր էլ նման բարեմաղթանքներով դուք դիմեք ձեր երեխաներին ու թոռներին»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: