1 հունիսի 2013 - 17:16 AMT
Բակո Սահակյան. Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և ներուժ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ:

Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ծանոթացել ժաշխատանքներին: Երկրի ղեկավարը Կապանում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին:

Բակո Սահակյանն այցելել է տեղի կաթի և մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նա նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և ներուժ, որոնց ուսումնասիրությունն ու կիրառումը դրական ազդեցություն կունենա նաև Արցախի արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման վրա:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Տաթևի վանական համալիր:

Նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԼՂՀ պաշտոնյաներ, Սյունիքի մարզի տարբեր կառույցների ղեկավարներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: