1 հունիսի 2013 - 17:34 AMT
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցը յուրացրել է ջրօգտագործման գումարները

Մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին աշխատակցի կողմից ջրօգտագործման գումարները յուրացնելու վերաբերյալ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ընկերության նախկին հսկիչ-գործակալը 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք տնտեսվարող սուբյեկտներից որպես ջրօգտագործման վարձավճար գանձել է 43.000 դրամ և յուրացրել: Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը բերման է ենթարկվել: Կատարվում է հետաքննություն: