2 հունիսի 2013 - 13:59 AMT
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքից կուրսանտ է մահացել

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքից կուրսանտ է մահացել: Լուրը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կհրապարակվեն դեպքի հետ կապված մանրամասները:

Իսկ մինչ այդ Պաշտպանության նախարարությունը`նկատի առնելով, որ մամուլում ապատեղեկատվություն է տարածվում դեպքի հետ կապված, հորդորում է լրագրողներին ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունը արտատպելուց: