3 հունիսի 2013 - 12:00 AMT
Էկվադորն առաջարկել է Մեծ Բրիտանիային քննարկել WikiLeaks-ի հիմնադրի ճակատագիրը

Էկվադորն առաջարկել է Մեծ Բրիտանիային քննարկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագիրը, հայտնում է Բի-բի-սին: Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն, որը 2013թ. հունիսին կայցելի Մեծ Բրիտանիա, ցանկություն է հայտնել հանդիպելու բրիտանացի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ:

Ջուլիան Ասանժն արդեն մեկ տարի է, ինչ ապրում է Լոնդոնում Էկվարդորի դեսպանատանը, քանի որ Էկվադորը նրան քաղաքական ապաստան է տվել