3 հունիսի 2013 - 17:00 AMT
Իրանի ԱԳՆ. Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են

«Մենք հուսով ենք, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի առանց բռնության»,-հայտարարել է Սեյեդ Աբբաս Արաքչին:

Անդրադառնալով Թուրքիայի իրադարձություններին, նա ասել է. «Ըստ մեզ, դա Թուրքիայի ներքին խնդիրն է, մենք հուսով ենք, որ Թուրքիայի իշխանությունների հեռատեսության շնորհիվ, խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, առանց բռնության», հայտնում է MEHR գործակալությունը: