3 հունիսի 2013 - 17:45 AMT
ԱԶԿ երիտասարդական թևի ղեկավարը սպառնում է քանդել Աթաթուրքի դամբարանը

Թուրքիայի իշխող կուսակցության՝ ԱԶԿ երիտասարդական թևի Ինեբոլու գավառի ղեկավար Ֆարհադ Կուպօղլուն Twitter-ի իր էջում գրել է, որ նրանք կքանդեն նաև Անկարայում Աթաթուրքի դամբարանը:

Ֆարհադ Կուպօղլուի խոսքերը բուռն վրդովմունք են առաջացրել մարդկանց մոտ, որի արդյունքում նա ստիպված է հրաժարական տալ: Սկանդալային միջադեպը ստիպել է կուսակցության Ինեբոլուի բաժանմունքի տարածաշրջանային ղեկավարին հանդես գալ հայտարարությամբ, որտեղ նա ասել է, որ Կուպօղլուի ասածը ընդհանուր ոչ մի բան չունի կուսակցության դիրքորոշման հետ, գրում է Sozcu-ն: