3 հունիսի 2013 - 20:13 AMT
Բնապահպանության նախարարությունը հունիսի 5-9-ը հայտարարում է բնապահպանական շաբաթ

ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-9-ը հայտարարում է բնապահպանական շաբաթ նվիրված Բնապահպանի օրվան: Նախատեսվում են հանդիսավոր միջոցառումներ Հայաստանի մարզերում` Բնության հատուկ պահպանվող տարածքներում: Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան լուսանկարչական մրցույթներ, ցուցահանդեսներ, մաքրման աշխատանքներ, էկոկրթական դասընթացներ: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նշենք, ՄԱԿ-ի կողմից հռչակված Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, 2004 թվականից Հայաստանում նշվում է որպես Բնապահպանի օր: