25 հունվարի 2003 - 18:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆԴԱՄ
Այս տարի Հայաստանը կդառնա Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի /ՏՆԵԿ/ անդամ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով` այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այդ կազմակերպության Բուխարեստում կայացած վերջին համաժողվին: Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի նախարարների հերթական նիստին, որը կկայանա 2003 թվականի ապրիլին: Ինչպես նշել է նախարարը, անդամակցությունը Եվրոպական կոնֆերանսին նախատեսում է քվոտաներ, որոնք հասնում են ՏՆԵԿ անդամ երկրին` 8-10 մլն դոլարի չափով: