4 հունիսի 2013 - 13:47 AMT
Բակո Սահակյանն ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախ-Չեխիա փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանների միջև կապերի հաստատմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Չեխիայի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման մեջ` հավելելով, որ այն օգտակար կլինի երկու պետությունների համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: