4 հունիսի 2013 - 19:22 AMT
Շահան Քանդահարյանը դրական է գնահատում հայ խաղաղապահների ներկայությունը Լիբանանում

Լիբանանում տեղակայված միջազգային խաղաղապահ զորամիավորումներին հայաստանյան զորախմբի ներգրավումը կարող է դիտարկվել իբրև օրինաչափ երևույթ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Կարծում եմ` Հայաստանի հանրապետության համապատասխան գերատեսչությունների ակտիվ ներգրավումը միջազգային ընտանիքի տարբեր ոլորտների գործունեությանը կարելի է գնահատել` նկատի ունենալով ՀՀ-ի արտաքին հավասարակշիռ քաղաքականության հրամայականը: Թուրքական գործոնը վերջին շրջանում ակտիվացել է ընդհանրապես տարածաշրանում և հատկապես Սիրիայում և Լիբանանում։ Հիշենք, որ Անկարան առաջինն էր, որ ինքնաառաջադրվեց` Հարավային Լիբանանում իբրև խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար: Հայկական զորախմբի ներգրավումը Լիբանանում տեղակայված խաղաղապահ զորամիավորումների շարքերին պետք է դիտարկել նկատի ունենալով նաև այս հանգամանքը»,- ասաց Քանդահարյանը։