5 հունիսի 2013 - 11:48 AMT
Թուրքիայում 25 մարդ է ձերբակալվել Twitter-ում ցույցերի կոչերով հանդես գալու համար

Թուրքական ոստիկանությունը գիշերը Իզմիր քաղաքում առնվազն 25 մարդ է ձերբակալել Twitter ցանցում ապատեղեկատվական հրապարակումների համար, հայտնում են տեղական ոստիկանության ներկայացուցիչները:

Ըստ նրանց, ձերբակալվածները կեղծ տեղեկություններ էին տարածում ցանցի միջոցով: Իրավապահները որոնում են առնվազն 10 մարդու նույն մեղադրանքով, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: