5 հունիսի 2013 - 11:02 AMT
Լրագրողների հարցման արդյունքներով, Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստն է

Անցկացված հարցման արդյունքներով, որին մասնակցել են ավելի քան 100 ուկրանացի լրագրողներ, հաղթել է Դոնեցկի «Շախտյորի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է «Սպորտ-արենան»:

Հայ ֆուտբոլիստը հավաքել է 215 միավոր և զգալիորեն առաջ անցել իր մոտակա մրցակիցներից` իր թիմակից Ֆերնանդինյոյից և Կլեյտոն Շավիերից, որը հանդես է գալիս «Մետալիստում»:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը գերազանցել է Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը` 29 խաղերում դառնալով 25 գոլի հեղինակ: