5 հունիսի 2013 - 15:26 AMT
Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը չի ընդունել Թուրքիայի վարչապետին

Թուրքիայի վարչապետը, որը շրջագայությամբ գտնվում է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, սառը ընդունելության է արժանացել Մարոկկոյում:

Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը չի ընդունել Էրդողանին: Սառը ընդունելության պատճառով թուրքական պատվիրակությունը վաղաժամ է մեկնել Մարոկկոյից, հայտնում է OdaTV-ն: