5 հունիսի 2013 - 16:32 AMT
2013 թ. հինգ ամսում Հայաստանից արտահանվել է 11598.7 տոննա պտուղբանջարեղեն

2013 թվականի հունիսի 6-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 11598.7 տոննա պտուղբանջարեղեն, որից` 2.6 տոննա ծիրան, 1327.0 տոննա խաղող, 626.0 տոննա խնձոր, 104.7 տոննա կեռաս և 9327.3 տոննա բանջարեղեն, 5687.6 տոննա կարտոֆիլ:

2012 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1687.5 տոննա պտուղբանջարեղեն, որից` 847.9 տոննա խաղող, 13.6 տոննա խնձոր, 79.5 տոննա կեռաս և 746.1 տոննա բանջարեղեն, 24.6 տոննա կարտոֆիլ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 31282.1 տոննա պտուղբանջարեղեն, որից` 12628.7 տոննա ծիրան, 10407.1 տոննա խաղող, 1597.0 տոննա դեղձ, 1104.8 տոննա կեռաս, 469.0 տոննա սալոր: