5 հունիսի 2013 - 16:40 AMT
Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը քառորդ եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Սամիր Մամմադովին

Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Արամ Ավագյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում մինչև 56 կգ քաշային բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սամիր Մամմադովին:

Ավագյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Հաղթել են նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ Դավիթ Հայրապետյանը (49 կգ) և Արմեն Զաքարյանը (64 կգ): Հայրապետյանը ուժեղ է եղել իտալացի Մանուել Կապպայից, իսկ Զաքարյանը՝ անգլիացի Սամուել Մաքսվելից: