5 հունիսի 2013 - 17:45 AMT
Թուրքիայում ևս մեկ ցուցարար է զոհվել

Թուրքիայում մահացել է հակակառավարական ցույցերի երրորդ մասնակիցը, նա մահացել է հիվանդանոցում ավելի վաղ ստացած վերքից, հայտնում է «Հյուրիեթը»՝ TTB թուրք բժիշկների ասոցիացիայի ներկայացուցչի վրա հղումով: Երրորդ զոհվածը Էթհեմ Սարիսալյուկն է, որը գլխից վիրավորվել է Անկարայում անկարգությունների ժամանակ: