5 հունիսի 2013 - 17:46 AMT
Էրդողան. Ես ցուցարարներին կկախեմ այն նույն ծառերի վրա, որ նրանք փորձում են փրկել

Ցուցարարները Թուրքիայում պահանջում են Ստամբուլի, Անկարայի և այլ քաղաքների ոստիկանության պետերի հրաժարականը՝ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու համար: Նրանք չեն ընդունել երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առինչի ներողությունը: Մինչդեռ վարչապետ Էրդողանը հայտարարել է.«Ես ցուցարարներին կկախեմ այն նույն ծառերի վրա, որ նրանք փորձում են փրկել»: Թուրքական ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, որոնք կրկին հավաքվել են Թաքսիմ հրապարակում: Ըստ իրավապահների, տուժել է 2800 ցուցարար, 3 զոհ կա, հայտնում է ВВС-ին: