5 հունիսի 2013 - 22:08 AMT
Մեկնարկում է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված նոր ծրագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում մեկնարկում է Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱՍՀՆ մամուլի ծառայությունից:

Ծրագիրն ունի երեք ուղղություն` աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում, մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում, աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծրագրում ընդգրկվելու համար սիրիահայերը կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն կամ զանգահարել 29-81-08 հեռախոսահամարով: