6 հունիսի 2013 - 14:53 AMT
Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվեն Cross-Country մրցումներ

Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվեն Cross-Country մրցումներ: Մրցումների նպատակն է Հայաստանում զարգացնել լեռնային հեծանվասպորտը և խրախուսել բնապահպանական ապրելակերպը:

Մրցումները տեղի կունենան հունիսի 9-ին Երևանում և նվիրված կլինեն շրջակա միջավայրի պահպանության օրվան: Մրցույթի հաղթողը նվեր կստանա: