6 հունիսի 2013 - 15:48 AMT
Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը կիսաեզրափակչում կհանդիպի ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակչում, որն անցնում է Մինսկում, Արամ Ավագյանը (56 կգ) կհանդիպի ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ:

Առաջնությունում բռնցքամարտիկը 2 մենամարտ է անցկացրել և հաղթել է անգլիացի Գամալ Յաֆալին ու ադրբեջանցի Սամիր Մամմադովին:

Ավագյանն ապահավել է առնվազն բրոնզե մեդալ:

Ռուսաստանի հավաքականի կազմում կիսաեզրափակիչ են դուրս եկել 3 հայ բռնցքամարտիկներ՝ Դավիթ Հայրապետյանը (49 կգ), Հովիկ Հովհաննիսյանը (52 կգ) և Արման Զաքարյանը (64 կգ): Արտյոմ Հարությունյանը (Գերմանիա) և Վազգեն Սաֆարյանցը (Բելառուս) նույնպես հանդես կգան կիսաեզրափակչում, որը տեղի կունենա հունիսի 7-ին: