6 հունիսի 2013 - 18:23 AMT
Բակո Սահակյանն ընդունել է Արցախի մշակույթի և արվեստի մի խումբ ներկայացուցիչների

Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախի մշակույթի և արվեստի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը կարևորել է ջերմ և անմիջական մթնոլորտում տարբեր հարցերի շոշափումը, ինչը թույլ է տալիս ավելի խոր ու բազմակողմանի պատկերացում կազմել տեղի ունեցող զարգացումների մասին:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: