6 հունիսի 2013 - 19:09 AMT
Սեյրան Օհանյանն այցելեց գնդապետ Արտակ Բուդաղյանին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Գորիսի հայտնի միջադեպից հետո ԵԿԿՀ է տեղափոխվել գնդապետ Արտակ Բուդաղյանը, որի առողջական վիճակը, հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի խոսքով, գնահատվում է կայուն ծանր:

Գնդապետը դինամիկ կերպով ապաքինվում է և առաջիկա 1-2 օրվա ընթացքում Վերակենդանացման բաժանմունքում մնալու կարիք չի լինի: Զինհոսպիտալում նախարարն այցելել է նաև Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված Հրաչիկ Մուրադյանին: Նա ևս ապաքինվում է, բուժումն արդեն ավարտվել է, բայց վերականգնողական կուրսի կարիք ունի` նրա մարմնի ձախ կողմը պարալիզացված է: