7 հունիսի 2013 - 11:02 AMT
Apple-ը հավելավճարի դիմաց կփոխարինի հին iPhone-ները նորերով

Apple ընկերությունը մեկ ամսվա ընթացքում նոր ծրագիր կսկսի, որը թույլ կտա օգտատերերին փոխարինել iPhone-ի հին մոդելները նորով` հավելավճարի դիմաց, հայտնում է Mercury News-ը:

Սպասվում է, որ ծրագիրը մեծ պահանջարկ կունենա: Մասնագետները պնդում են` այն կամրապնդի նոր մոդելների պահանջարկը: Ըստ պարբերականի, ընկերության հերթական սմարթֆոնը կարող է հայտնվել արդեն հունիսին:

Ավելի վաղ Միջազգային առևտրի հանձնաժողովն արգելել էր iPhone 4-ի ու iPad 2-ի ներկրումը` Samsung Elecronics-ին պատկանող մի շարք սարքավորումների օրենքների խախտման պատճառով: Փոխանակման այս ծրագիրը կարող է ծածկել արգելքի պատճառով առաջացած կորուստները: Տարբեր հաշվարկներով, դրանք կարող են կազմել 680 մլն ԱՄՆ դոլար: